Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Որն է անցանկալի հղիության ընդհատման ճիշտ տարբերակը

Որն է անցանկալի հղիության ընդհատման ճիշտ տարբերակը

Կանանց իրավունքների կենտրոնի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ «Հղիության դեղորայքային ընդհատման հնարավորությունների ընդլայնումը Հայաստանում» թեմայով քննարկում, որին մասնակցում էին Երևանի տարբեր բժշկական հաստատություններ ներկայացնող բժիշկներ, մասնավորապես` մանկաբարձ-գինեկոլոգներ, ինչպես նաև` բժիշկ-փորձագետներ Գյումրիից և Վանաձորից:

Կանանց իրավունքների կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանը նշեց, որ արդեն չորրորդ տարին է կենտրոնը զբաղվում է հղիության դեղորայքային աբորտի հիմնախնդրով: Ըստ նրա, Երևանի երեք կլինիկաններում հետազոտություն են անցկացրել` դիտարկելու այդ դեղերի արդյունավետությունը: Նման փորձարկում իրականացվել է նաև Գյումրրի և Վանաձորի ծննդատներում:

Ըստ նրա, արտերկրում հիմնականում տարածված է դեղորայքային աբորտը, ինչն ավելի անվտանգ է կնոջ համար, քան բժշկական աբորտը, քանի որ այն դեպքում գործիքներ չեն օգտագործվում և անցանկալի հղիության դեպքում վիրաբուժական միջամտության փոխարեն օգտագործվում է դեղորայքային մեթոդը:

«Երբ կինը կանգնած է խնդրի առջև` ընդհատել հղիությունը, ավելի լավ է դիմել դեղորայքային, քան վիրաբուժական մոթոդին, որը ավելի տրավմատիկ է և վտանգավոր»,- ասաց Ս.Վարդանյանը: Նա նաև նշեց, որ դեղորայքային աբորտ իրավունք ունեն իրականացնելու մանկաբարձ-գինեկոլոգները համապատասխան կլինիկաներում, այլ ոչ թե կանանց կոնսուլտացիաների բժիշկները կամ այլ մասնագետներ պոլիկլինիկաներում կամ այլ վայրերում:

Ս.Վարդանյանի խոսքերով, պատրաստվում են դիմել ՀՀ առողջապահության նախարարություն` առանձնացնելու վիրաբուժական աբորտի օրենքները դեղորայքային աբորտի օրենքներից:

Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտի կոնսերվատիվ գինեկոլոգիայի բաժնի վարիչ Ռուզաննա Աբրահամյանը նշեց, որ դեղորայքային աբորտ կարելի է կիրառել կանանց հղիության մինչև ինը շաբաթականի ժամանակ: Նա միաժամանակ ընդգծեց, որ անթույլատրելի է, որպեսզի կանայք ինքնուրույն գնեն դեղատնից համապատասխան դեղորայքը և առանց բժշկի ցուցումների այն օգտագործեն, քանի որ չիմանալով չափաբաժինները, ինքնակամ օգտագործումը շատ հաճախ հանգեցնում է անցանկալի հետևանքների: Ուստի, ըստ Ռ.Աբրահամյանի, դիմելու են առողջապահության նախարարությանը, որպեսզի խստացվի այդ դեղորայքի տրամադրման գործընթացը:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ